Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ. Հավակնորդների մրցաշար
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 30-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին:
Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն է: