Ըմբիշ Շամիր Աթյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Եվրոպայի առաջնություն
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Շամիր Աթյանը:
Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 12:1 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդրու Չիրտոակային, սակայն հաջորդիվ 1:6 հաշվով պարվեց Բելառուսի ներկայացուցիչ Լաչինաու Ասադուլային և դուրս մնաց հետագա պայքարից:
86 կգ քաշային Շամիր Աթյանը 10:0 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Լուկաս Ռիեսենի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 0:10 հաշվով զիջեց ռուս մարզիկին, վերջինս հասավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Աթյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նա 8:5 հաշվով հաղթեց սլովակ Ռենե Մատեժովին:
Բրոնզե մեդալի համար Աթյանը կպայքարի աշխարհի կրկնակի չեմպիոն, ուկրաինացի Իբրահիմ Ալդատովի հետ: