Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել կին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է մի շարք բժշկական հաստատություններ, այդ թվում Սևանի հոգեբուժարան:

Նա շնորհավորել է հոգեբուժարանի կին աշխատակիցներին մարտի 8-ի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց անձնուրաց աշխատանքը:

«Դուք շատ մեծ, ծանր աշխատանք եք կատարում, որն արժանի է ուշադրության և գնահատանքի ոչ միայն մարտի 8-ին, այլև ամեն օր: Այստեղ բուժում ստացող հիվանդներն, իսկապես, ունեն ձեր մարդկային ջերմության, կարեկցանքի կարիքը»,- շնորհավորելով Կանանց միջազգային տոնի առթիվ նշել է Արմեն Մուրադյանը:

Հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը նախարարին է ներկայացրել հիվանդների բուժօգնության որակի, ինչպես նաև շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները:

Նախարարն այցելել է ճաշարան, լվացքատուն, շրջել բաժանմունքներով, հերթական անգամ ծանոթացել բուժական և ախտորոշիչ ծառայությունների, սննդի և դեղերի ապահովման, հանգստի կազմակերպման հնարավորություններին: Նա հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել սննդի որակի ապահովման հարցը:

Արմեն Մուրադյանը նաև զրուցել է բուժանձնակազմի և հիվանդների հետ՝ մաղթելով հիվանդներին շուտափույթ ապաքինում:

Տեսանյութեր

Լրահոս