Քաղաքացին դուրս է եկել և այլևս չի վերադարձել
Մարտի 7-ին, ժամը 19.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի լճափնյա հատվածում՝ մոտորանավակների պահակակետից ժամը 16.00-ի սահմաններում Ա. Հ.-ը (ծնված 1977 թ., ունի մտավոր խնդիրներ) դուրս է եկել և այլևս չի վերադարձել. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Ժամը 20.09-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են առավոտյան վերսկսելու նպատակով: