Բաժիններ՝

«Բարսելոնայի» տեխնիկական տնօրենը հետևում է «Բորուսիայի» ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» տեխնիկական տնօրեն Արիեդո Բրայդան ակտիվորեն հետևում է «Բորուսիայի» ֆուտբոլիստներին: Երեկ նա ներկա է գտնվել գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա» – «Բավարիա» խաղին:

Ակումբին շատ է հետաքրքրում մի քանի ֆուտբոլիստների խաղը, մասնավորապես՝ Մաթս Հումելսի, Մարկո Ռոյսի և Յուլիան Վայգլի: Տրանսֆերային պատուհանի ժամանակ խոսվում էր նաև այն մաիսն, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է Գյունդողանով:

Գերմանիայի առաջնության կենտրոնական խաղում ներկա են եղել նաև «Յուվենթուսի» սկաուտները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս