Բաժիններ՝

4-րդ փոփոխություն, խաղադաշտից հեռացնելու նոր կարգ, գնդակը խաղարկելու նոր եղանակ. ՖԻՖԱ-ն փոփոխում է օրենքները

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը և ՖԻՖԱ-ն հաստատել են գավաթային մրցավեճերի լրացուցիչ ժամանակում 4-րդ փոփոխությունը կատարելու փորձարկման մասին որոշումը:

Նոր որոշումների համաձայն մրցավարը իրավունք կունենա խաղից առաջ տեղի ունեցած վիճաբանության պատճառով հեռացնել ֆուտբոլիստներին: Իսկ խաղի մեկնարկին ֆուտբոլիստները կարող են առաջին փոխանցումը կատարել ցանկացած ուղղությամբ:

Կառույցի նորանշանակ նախագահ Ջանի Ինֆանտինոն նշել է նաև, որ փոփոխություններ կլինեն նաև տուգանային հրապարակում խախտումների մասին: Այպիսով, եթե պաշտպանը կամ դարպասապահը խախտեն կանոնները, բայց ոչ շատ կոպիտ, ապա կարմիր քարտի փոխարեն կստանան դեղին քարտ:

Փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հունիսի 1-ից և օգտագործվելու են Եվրո-2016-ի ու Ամերիկայի Գավաթի ժամանակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս