Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր կնքել Լիոնել Մեսսիի հետ մինչև 2022թ.

Կատալոնացիները պատրաստ են սկսել բանակցություններ նոր պայմանագրի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, ակումբի ղեկավարությունը ցանկանում է որպեսզի Մեսսին մասնակցի նոր մարզադաշտի բացմանը, որը տեղի է ունենալու 2021-22թթ. մրցաշրջանում: Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.:

Մեսսին, ում դեբյուտը «Բարսելոնայում» կատարվել է 2004թ., 5 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը 34 խաղերում դարձել է 33 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս