Բաժիններ՝

«Նապոլին» հաղթեց «Կիևոյին» և միավորներով հավասարվեց «Յուվենթուսին»

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Նապոլին» հաղթեց «Կիևոյին»: Հանդիպումը տեղի է ունեցել Նեապոլում «Սան Պաուլի» մարզադաշտում և ավարտվել է 3:1 հաշվով:

Նիկոլաս Ռիգոնիի գոլին տան տերերը պատասխանեցին Գոնսալո Իգուաինի, Վլադ Կիրիկեշի և Խոսե Կալիեխոնի գոլերով:

Շնորհիվ այս հաղթանակի, «Նապոլին» հասավ «Յուվենթուսին»: Որը մինչ այս միանձնյա գլխավորում էր Սերիա Ա-ն. 2 թիմերն էլ հավաքել են 61-ական միավոր, բայց թուրինցիները 1 խաղ պակաս են անցկացրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս