Բաժիններ՝

Կրիշտիանուն ապշեցուցիչ է խաղում, իսկ ես երբեք ընդունակ չեմ եղել նման բանի. Զինեդին Զիդան

Ֆրանսիացի մասնագետը հիացած է Ռոնալդուի տեխնիկայով և հարվածով:

«Երկրպագուների սուլո՞ցը: Նրանք Ռոնալդուին չէին սուլում: Մենք շատ պահանջկոտ երկրպագուներ ունենք, որոնք միշտ իրենց ֆուտբոլիստներից ավելին են պահանջում:
Կրիշտիանուն 4 գոլ խփեց: Նա ունիկալ է: Շատ քչերն են նման բանի ընդունակ: Նա ունիկալ հարված ունի, որը զուգակցվում է այդպիսի տեխնիկայի հետ: Հազվադեպ ֆուտբոլիստներ ունեն հարվածի նման զգացողություն:

Կրիշտիանուն ուժեղ է, ապշեցուցիչ է խաղում և նա ի վիճակի է 40 րոպեում 4 գոլ խփել: Ես երբեք ընդունակ չեմ եղել նման բանի»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Շաբաթ «Ռեալը» ջախջախեց «Սելտային»` 7:1 հաշվով: Ռոնալդուն երկրորդ խաղակեսում դարձավ 4 գոլի հեղինակ:

Մադրիդյան ակումբում 5 մրցաշրջանում (2001-2006) Զիդանն անցկացրել է 227 հանդիպում, խփել է 49 գնդակ և կատարել է 34 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս