Բաժիններ՝

2007 թվականից առաջին անգամ «Բորուսիա» – «Բավարիա» խաղում գոլեր չգրանցվեցին

Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան» ոչ ոքի խաղացին Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և ավարտվեց 0:0 հաշվով: Նախորդ անգամ «Բորուսիայի» և «Բավարիայի» միջև խաղն առանց դարպասների գրավման տեղի էր ունեցել 2007թ. հոկտեմբերի 28-ին:

Առաջին խաղակեսում ֆուտբոլը ստացվեց բարձրագույն մակարդակի: 2 թիմերն էլ մոտ էին այն բանին, որպեսզի բացեին հաշիվը: «Բավարիան» գործում էր առաջին համարով, իսկ «Բորուսիան» խաղում էր` օգտագործելով տարածությունը:

Ընդմիջումից հետո վտանգավոր պահերն ավելի քչացան, չնայած երկու թիմերն էլ ժամանակ առ ժամանակ շանս ունենում էին: Խփված գնդակներ երկրպագունրեն այդպես էլ չտեսան:

Տվյալ պահին «Բավարիան» Բունդեսլիգայում գրավում է առաջին տեղը` հավաքելով 63 միավոր: «Բորուսիան» երկրորդ տեղում է` ակտիվում ունենալով 58 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս