Բաժիններ՝

Spyker-ը վերադարձավ С8 Preliator-ի շնորհիվ

Spyker ընկերությունը սնանկացման սպառնալիքից հետո վերսկսել է իր գործունեությունը և Ժնևի ավտոսրահում ներկայացրել է նոր С8 Preliator կուպեն` որը C8 Aileron մոդելի իրավահաջորդն է: Նոր ավտոմեքենան առանձնանում է իր թարմացված դիզայնով: Ի տարբերություն նախորդ մոդելի` С8 Preliator-ը ավելի թեթև է` շնորհիվ ալյումինե շրջանակի և ունի Audi-ի ութ մխոցային շարժիչ: 2_640x480

Նոր Spyker C8 Aileron-ը ստացել է հովացուցչի ճաղավանդակ, ինչպես նաև ետնամասի լուսադիոդային լուսարձակներ, որոնք հիշեցնում են ռեակտիվ շարժիչների մասին: Շարժիչի հզորությունը 525 ձիաուժ է, որն աշխատում է Getrag-ի վեցաստիճանային մեխանիկայով:
1390կգ կշռող C8 Aileron-ը մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3.7 վայրկյանում, իսկ ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 322 կմ/ժ: 3_640x479

Spyker ընկերությունը նախատեսում է ձեռքով հավաքել 50 ավտոմեքենայից ոչ ավելի: Մեխանիկական փոխանցման տուփով ավտոմքենան գնահատվում է մոտ 324.9 հազար եվրո, իսկ ավտոմատ փոխանցման տուփով ավտոմեքենան` 330.9 հազար եվրո: 4_640x480 5_640x480 6_640x479 7_640x480 8_640x427 9_640x480 10_640x427 11_640x427 12_640x427 13_640x427 14_640x480 15_640x479 16_640x480 17_640x480

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս