Բաժիններ՝

Burger King-ը և McDonaldʼs-ը ծաղրում են միմյանց գովազդներում

Արագ սննդի ռեստորանների մրցակից ցանցեր Burger King-ը և McDonaldʼs-ը հերթով հրապարակել են գովազդային հոլովակներ, որոնցում ծաղրում են միմյանց:

Դիմակայությունը սկսվեց երկու ճանապարհային նշաններից, որոնք McDonaldʼs-ը
տեղադրել էր Ֆրանսիայի Բրիուդ քաղաքում: Առաջին նշանը ցույց է տալիս ճանապարհը դեպի մոտակա «Մակավտո», որը գտնվում է քաղաքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա: Իսկ երկրորդ նշանը ցույց է տալիս Burger King (ճանապարհը կազմում է 258 կմ) սրճարանի հեռավորությունը, որտեղից կարելի է սնունդ գնել առանց ավտոմեքենայից դուրս գալու:

Այդ կերպ McDonaldʼs-ը փորձել է ցույց տալ իր առավելությունը. ցանցը Ֆրանսիայում ունի հազարից ավել խանութներ վարորդների համար, իսկ Burger King-ի խանութների թիվը հասնում է ընդամենը երկու տասնյակի:

Մի քանի օր անց Burger King-ը պատասխանել է այդ հարձակմանը: Ցանցը հրապարակել է գովազդային հոլովակ, որտեղ ներկայացված է այդ նույն վահանակը: Հոլովակի գլխավոր հերոսները մոտենում են McDonaldʼs-ի մոտակա խանութին և պատվիրում են սուրճի մեծ չափաբաժին, պատճառաբանելով, որ նրանց երկար ճանապարհ է սպասվում մինչև Burger King հասնելը:

«Ընդամենը 253 կմ: Շնորհակալություն, McDonaldʼs, որ դու ամենուրեք կաս»,- ասվում է Burger King-ի գովազդային հոլովակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս