Բաժիններ՝

Լավագույն ցուցանիշներ ապահոված ստորաբաժանումն ու քննիչն արժանացան մրցանակների

Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստ և ամփոփվել 2015 թվականին կատարված աշխատանքները, որոշվել նախորդ տարվա ընթացքում լավագույն ցուցանիշներ ապահոված ստորաբաժանումն ու քննիչը։

ՀՀ քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատվել է ՀՀ քնչական կոմիտեի Նախագահի՝ 2015 թվականի հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանով։ Ստեղծվել է հանձնաժողով՝ բաղկացած 8 անդամից։ 24_640x427

Հանձնաժողովի կազմում են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը, ով նաև ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, ընդգրկված են նաև՝ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, կազմակերպական-վերլուծական բաժնի պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ծառայող։ 25_640x427

Տարվա ընթացքում արձանագրած ցուցանիշների վերլուծությունների արդյունքում «Տարվա ստորաբաժանում» է ճանաչվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննական վարչությունը, իսկ «Տարվա քննիչ»՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության սահմանամերձ՝ առաջին կայազորային բաժնի ավագ քննիչ Արտակ Ոսկանյանը, տարվա աշխատանքների ամփոփման արդյունքներով մի շարք այլ աշխատակիցներ խրախուսվեցին գերատեսչական պարգևներով։ 26_640x427

Շնորհավորելով խրախուսվողներին՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց բարեխիղճ աշխատակիցներին, ովքեր իրենց նվիրումով նպաստում են ՀՀ քննչական կոմիտեի գործունեության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը, արդարադատության իրականացմանը։ Միաժամանակ Ա.Հովսեփյանն արձանագրեց, որ 2015 թվականին եղել են նաև վատ աշխատանքի և օրինազանցության պատճառով պատասխանատվության ենթարկված ծառայողներ։ «Վստահ եմ, որ այդ անձինք անհրաժեշտ հետևություններ կանեն և կշտկեն իրենց գործունեությունը, սրտացավ վերաբերմունք կդրսևորեն իրենց լիազորությունների իրականացման նկատմամբ, անշեղ կկիրառեն օրենքը»,- նշեց Ա.Հովսեփյանը և ընդգծեց, որ բարեխիղճ աշխատակիցները մշտապես կգտնվեն հոգածության ներքո, իսկ կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս