Աշտարակ – էջմիածին ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Մարտի 3-ին, ժամը 17.17-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ – էջմիածին ավտոճանապարհին Սասունիկ գյուղի մոտակայքում «Մերսեդես E200» մակնիշի 35 VU 526 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Մերսեդես E-200» մակնիշի 35 VU 526 պ/հ (վարորդ` Օ. Ու. ծնված 1975 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Օ.Ու.-ը մարմնական վնասվածներով հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ. բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազազրկել են ավտոմեքենան, այնուհետև օգնել են այն տեղափոխել ավտոքարշակի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031