Հրեական իմաստուն առակ, որը ստիպում է խորհել
– Ռեբե, ես չեմ հասկանում, ինչո՞ւ է այսպես. գնում ես աղքատի մոտ, նա սիրալիր է և օգնում է՝ ինչով կարողանում է: Գնում ես հարուստի մոտ, նա նույնիսկ քեզ չի տեսնում: Մի՞թե փողը կուրացնում է:
– Նայիր պատուհանից դուրս: Ի՞նչ ես դու տեսնում:
– Կին` երեխայի հետ, և սայլ, որը շուկա է գնում:
– Լավ: Իսկ հիմա նայիր հայելուն: Ի՞նչ ես դու այնտեղ տեսնում:
– Դե, ի՞նչ ես կարող եմ այնտեղ տեսնել. միայն ինքս ինձ:
– Պատուհանն ապակուց է և հայելին նույնպես ապակուց է: Բայց բավական է նրա մեջ ավելացնել մի փոքր արծաթ, և մարդն արդեն տեսնում է միայն ինքն իրեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը