Բաժիններ՝

Պերեսը թույլ է տվել Զիդանին վարվել «անձեռնմխելիների» հետ` ըստ իր հայեցողության

Ըստ Cope-ի հաղորդման, Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև կայացած խաղից անմիջապես հետո «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:

Աղբյուրի ինֆորմացիայի համաձայն՝ Պերեսը քննարկել է ֆրանսիացի մասնագետի հետ տիրող իրավիճակը: «Ռեալը», խաղալով իր դաշտում, պարտություն կրեց 0:1 հաշվով, որի արդյունքում ընթացիկ մրցաշրջանում ետ է մնում «Ատլետիկոյից» արդեն 4 միավորով, իսկ «Բարսելոնայից»` 12 միավորով:

Պերեսը Զիդանին արտահայտել է իր լիակատար վստահությունը` թույլ տալով նրան վարվել թիմի կազմի հետ` ըստ իր հայեցողության: Դա վերաբերում է, մասնավորապես, հաջորդ մրցաշրջանից առաջ նոր ֆուտբոլիստների ձեռքբերմանը և հրաժարմանը նրանցից, ովքեր այսօր պաշտպանում են թիմի գույները: Այդ թվում՝ խոսքը վերաբերում է նաև «անձեռնմխելիներին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29