Հունգարիան արգելապատնեշներ կկառուցի Ռումինիայի հետ սահմանին
Փետրվարի 28-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, երկրի խորհրդարանում հանդես գալով ամենամյա ուղերձով, հայտարարել է, թե հրամայել է երկրի ներքին գործերի ու պաշտպանության նախարարներին սկսել նախապատրաստվել Ռումինիայի հետ սահմանին պաշտպանիչ արգելապատնեշների կառուցմանը՝ նպատակ ունենալով երկիրը պաշտպանել փախստականների հոսքից:
«Եթե անհրաժեշտ լինի, մենք կպաշտպանենք մեզ բոլոր հատվածներում՝ Սլովենիայից մինչև Ուկրաինա»,- Օրբանի խոսքերը մեջբերում է AP գործակալությունը:
Օրբանը փախստականների ճգնաժամի մեջ մեղադրել է Եվրամիության բյուրոկատներին ու Գերմանիայի հյուրընկալության մշակույթը, որն իբրև թե խթանում է ներգաղթյալների հոսքը:
Նա նաև դարձյալ քննադատել է ԵՄ-ի պլանը, որը նախատեսւոմ է ավելի քան 100 հազար փախստականի բաշխում Եվրամիության անդամ երկրներում: