
«Լավագույն դերասան» անվանակարգում Լեոնարդո Դի Կապրիոն արժանացավ բաղձալի «Օսկարին»

Ամերիկյան կինոակադեմիան հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին ճանաչել է «Լավագույն դերասան», հայտնում է BBC-ն: Դերասանը մրցանակի է արժանացել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտուի «Փրկվածը» ֆիլմի համար:
Նրա հետ միասին այդ մրցանակին հավակնում էին Բրայան Քրենսթոնը («Թրամբո»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին») ու Էդդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը»):
Հենց այս անվանակարգի շուրջ էր ծավալվում գլխավոր ինտրիգը: Բուքմեյքերները խաղադրույքներ էին ընդունում, թե արդյոք այս տարի բաղձալի արձանիկը բաժին կհասնի Դի Կապրիոյին, ով ավելի վաղ 5 անգամ մրցանակի էր առաջադրվել, բայց ապարդյուն:
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում էր Լոս Անջելեսում:
https://www.youtube.com/watch?v=cblK_bK2Wl0