
Միջին ծանրությամբ բնակիչներ են թունավորվել

Փետրվարի 28-ին, ժամը 23.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վանաձոր քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 17 շենքի 7-րդ բնակարանի բնակիչներ Ա. Հ.-ը (ծնված՝ 1985 թ.) և Վ. Մ.-ը (ծնված՝ 1978 թ.):
Բժիշկը տուժածների առողջական վիճակը գնահատել է միջին ծանրության: