Բաժիններ՝

Գագիկ Շամշյանը, Կարգին Հայկոն գումար են նվիրաբերել գյումրեցի անօթևաններին փրկելու ծրագրին

Գյումրու անօթևան 13 ընտանիքներին բնակարան գնելու ծրագրին միացել է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ասպարեզ» ժուռնալիստների միության նախագահ Լևոն Բարսեղյանը:

Եվ այսպես՝ փետրվարի 27-ին Գյումրիում աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգի ընթացքում իրականացված հանգանակության արդյունքում հավաքվել է.

546.110 դրամ՝ տուփում
500.000 դրամ՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանի ընտանիքից, ավելի ուշ, իմանալով տուփի պարունակությունը, Բալասանյանների ընտանիքը 46.000 դրամ ավելացրեց իր նվիրատվությանը, փաստացի կրկնապատկելով տուփում հանգանակված գումարը,
500.000 դրամ Հայկ Մարությանից (Կարգին Հայկո)
120.000 դրամ փոխանցվել է բանկային հաշվեհամարներից մեկին՝ տարբեր անձանցից (մանրամասները՝ ավելի ուշ)
150.000 դրամ՝ ՀՀ գյուղնախարար Ս.Կարապետյանից
200$- Լարիսա Մինասյանից
1մլն դրամ խոստացել է երկուշաբթի փոխանցել Գյումրու էլցանցի տնօրեն Ֆարզադյանը։

Այլ փոխանցումների մասին, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Լ. Բարսեղյանը, պարզ կլինի այսօր:

Hayko

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս