
Ջոն Լենոնի մազափունջը վաճառվել է 35 հազար դոլարով

The Beatles-ի երաժիշտ Ջոն Լենոնի խարտյաշ մազափունջը Դալասի աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով, հայտնում է Heritage Auctions աճուրդի տունը:
Նշվում է, որ աճուրդի տունը հաշվարկում էր դրա դիմաց ստանալ ընդամենը 10 հազար դոլար:
10 սմ երկարությամբ մազափունջը կտրվել է 1967-ին՝ համբուրգցի վարսավիր Կլաուս Բարուքի կողմից: Վարսավիրը մազափունջն իր մոտ որպես հիշատակ է պահել 50 տարի:
Այդտեղ Լենոնը նկարահանվում էր գեղարվեստական «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմում:
Մազափունջը գնել է Լենոնի արվեստի մի բրիտանացի սիրահար: