
Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխացնումը օգնեցին Դորտմունդի «Բորուսիային» կամային հաղթանակ տանել

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Հոֆենհայմին»: «Բորուսիան» կարողացավ հաղթանակ տանել 3:1 հաշվով՝ գոլերը խփելով խաղավարտին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում է եղել: Մանասկցել է ողջ խաղին և դարձել է հանդիպման հերոսը: Մխիթարյանը 80-րդ րոպեին հավասարացրել է հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում արդյունավետ փոխանցում է կատարել Լուկաս Պիշչեկին: