
Ռոնալդուն մեկնաբանել է իր հայտարարությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր այն հայտարարությունը, որ եթե թիմում բոլորը իր պես խաղային, ապա նրանք միշտ կհաղթեին: Ռոնալդուն նշել է, որ միտք չի ունեցել նշելու, որ ինքը մյուսներից լավն է:
«Ես նկատի ունեի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Թիմակիցներիցս ոչ մեկից լավը չեմ»,-նշել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ման հայտարարություն էր արել մադրիդյան մյուս ակումբին՝ «Ատլետիկոյին» պարտվելուց անմիջապես հետո:
Սիրարփի Աղաբաբյան