
Բրավոն դժգոհ է Չեմպիոնների լիգայում չխաղալու համար

«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն դժգոհել է այն բանից, որ պաշտապանում է կատալոնացիների դարպասը իսպանական Լա Լիգայում և գավաթային խաղերում:
Իսկ Չեմպիոնների լիգայում խաղադաշտ է դուրս գալիս Մարկ-Անդրե տեր Շտեգենը:
Բրավոն նշել է, որ ցանկանում է խաղալ միշտ, հետևաբար Չեմպիոնների լիգայում պահեստայինների նստարանին լինելը իրեն դուր չի գալիս:
«Ես ամբողջությամբ պատրաստ եմ խաղալ ամեն խաղում, սակայն այդ որոշումը ոչ թե իմն է, այլ մարզչինը: Մեր առաքելությունը մարզչի որոշումները առավելագույնս կատարելն է», – նշել է Բրավոն:
Սիրարփի Աղաբաբյան