
Կոզինախ` արևածաղկի սերմերից

Կոզինախն արևելյան քաղցրավենիք է: Ամենից հաճախ կոզինախը պատրաստում են ընկույզից, որը միացնում են իրար մեղրի և շաքարավազի խառնուրդով: Դրանից հետո զանգվածից շերտ են ձևավորում, թողնում են սառչի և կտրատում են:
Կոզինախկը կարելի է պատրաստել ընկույզի, քնջութից, գետնանուշից, գարեձավարից և այլն: Ներկայացնում ենք արևածաղկի սերմերից ավանդական կոզինախի բաղադրատոմսը:
Բաղադրիչները.
1. Արևածաղկի ռաֆինացված յուղ – 1 ճ/գ
2. Շաքարավազ – 3 ճ/գ
3. Մեղր – 1 ճ/գ
4. Արևածաղկի մաքրած սերմեր – 200գ
Պատրաստման եղանակը.
1. Արևածաղկի սերմերից կոզինախը պատրասվում է շաքարավազից, մեղրից և արևածաղկի սերմերից:
2. Թասի մեջ խառնել մեղրը և շաքարավազը: Դնել թույլ կրակի վրա:
3. Շաքարավազը և մեղրը պետք է հալչեն և վերածվեն միասեռ զանգվածի:
4. Իրար խառնել հալեցված մեղրի և շաքարավազի խառնուրդը և արևածաղկի սերմերը:
5. Լավ խառնել, որպեսզի յուրաքանչյուր սերմ պատված լինի մեղրաշաքարային զանգվածով:
6. Արևածաղկի յուղով պատած փայլաթիթեղի վրա 1սմ հաստությամբ շերտ ձևավորել:
7. Դեռ տաք զանգվածը կտրատել մի քանի շերտերի: Սառչելուց հետո բաժանել մասերի և հյուրասիրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը