Ընկուզե բատոններ` կոճապղպեղով, դաղձով և կիտրոնով
Կոճապղպեղով, դաղձով և կիտրոնով ընկուզե բատոնի բաղադրատոմսը:
Բաղադրիչները.
1. Ընկույզ – 1/2 բաժակ
2. Նուշ – 1/2 բաժակ
3. Ծիրանաչիր – 1 բաժակ
4. Դաղձ – 1 ճ/գ
5. Թարմ քերած կոճապղպեղ – 1 ճ/գ
6. Կտավատի սերմ – 2 ճ/գ
7. Քնջութի սերմ – 2 ճ/գ
8. Կես կիտրոնի հյութ
9. Կիտրոնի քերած կեղև – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը.
1. Ծիրանաչիրը լվանալ, թրջել:
2. Բլենդերի մեջ հարել ընկույզը և սերմերը: Ավելացնել ծիրանաչիրը, հարել: Ավելացնել մնացած բաղադրիչները և մեկ անգամ ևս հարել:
3. Թաց ձեռքերով ձևավորել բատոններ, փաթաթել թաղանթի մեջ և դնել սառնարանը: Պահպանել սառնարանում ոչ ավել 2 շաբաթից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը