
Չեմ կարծում, որ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկացել է վիրավորել ակումբակիցներին. Սերխիո Ռամոս

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն իր հարցազրույցում չի ցանկացել վիրավորել ակումբակցիներին:
«Ես գերազանց գիտեմ Կրիշտիանու Ռոնալդուին: Չեմ կարծում, որ նա ցանկացել է վիրավորել ակումբակիցներին:
Որպես ավագ ես հպարտանում եմ «Ռեալի» իմ թիմակիցների աշխատանքով: Բայց յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ունենալ:
Երբ դուք պարտվում եք, ապա բոլորը Ձեզ քննադատում են: Դժվար է համակերպվել դերբիում կրած պարտության հետ: Այս արդյունքը պրակտիկորեն զրկում է մեզ չեմպիոնության շանսերից: Կաշխատենք լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում»,- ասել է Ռամոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը