Գիտեինք, որ «Վոլֆսբուրգի» հետ շատ դժվար կլինի. Պեպ Գվարդիոլա
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել «Վոլֆսբուրգի» դեմ անցկացրած խաղի մասին (2:0):
«Կարող եմ շնորհակալություն հայտնել թիմին: Մենք գիտեինք, որ շատ դժվար կլինի «Յուվենտուսի» հետ խաղից 4 օր հետո խաղալ «Վոլֆսբուրգի» հետ:
Մենք շատ լավ սկսեցինք, բայց բավարար վճռական չէինք հարձակվում: Տիագոյի խաղը օգնեց մեզ: Ռիբերին նույնպես կարևոր դեր խաղաց:
Առաջին գոլը հեշտացրեց խաղը: Բացի այդ, Նոյերը մի քանի լավ հարված ետ մղեց»,- ասել է Գվարդիոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը