
Եթե բոլորը «Ռեալում» խաղային իմ մակարդակում, մենք առաջինը կլինեինք. Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին «Ատլետիկոյից» կրած պարտությունը անվանեց անարդարացի և հիասթափություն հայտնեց ակումբակիցների խաղային մարզավիճակի վերաբերյալ:
«Եթե բոլորը «Ռեալում» խաղային իմ մակարդակում, մենք առաջինը կլինեինք: Ամեն տարի մամուլը գրում է, որ ես լավ չեմ խաղում, բայց թվերը և ստատիստիկան չեն ստում: Ես չեմ ուզում վիրավորել խաղընկերներիցս որևէ մեկին, սակայն երբ նրանք չեն գտնվում գագաթնակետին, մեզ համար դժվար է հաղթելը:
Ինձ դուր է գալիս խաղալ Պեպեի, Բենզեմայի, Բեյլի, Մարսելոայի հետ: Ես չեմ ուզւոմ ասել, որ Խեսեն, Լուկասը կամ Կովաչիչը վատ ֆուտբոլիստներ են: Նրանք շատ լավն են, բայց… Ես չգիտեմ, արդյոք մրցաշրջանին վատ նախապատրաստվելուց է, բայց մենք շատ վնասվածքներ ունենք և դա շատ ուժեղ խփում է մեր թիմին:
«Ատլետիկոյի» հետ խաղում մենք ստեղծեցինք ավելի շատ պահեր և արժանի էինք հաղթանակի, բայց այդպիսին է ֆուտբոլը»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Շաբաթ «Ռեալը» պարտվեց «Ատլետիկոյին» 0:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը