
Պայքարը Լա Լիգայում ավարտվեց. Զինեդին Զիդան

Ֆրանսիացի մասնագետը չէր սպասում պարտություն մադրիդյան դերբիում:
«Լա Լիգան ավարտվեց: Տնային պարտությունը շատ ծանր հարված է: Ես հավատում եմ իմ ֆուտբոլիստներին: Հաջորդ մրցաշրջանում մեզ սպասում են որոշակի փոփոխություններ: Ես վշտացած եմ խաղից և չեմ կարող ուրախանալ պարտությունով: Բայց ամենագլխավորն ինձ համար այն է, որ թիմն արդեն մտածում է հաջորդ խաղի մասին:
Պետք է պատրաստվել չորեքշաբթի օրվան: Ես պարտավոր եմ ելք գտնել դրությունից: Սա իմ առաջին տնային պարտությունն էր և ես չէի սպասում նման արդյունքի, սակայն և հասկանում էի, որ խաղը դժվար կլինի: Մենք ֆիզիկական խնդիրներ չունեինք: Խնդիրեները հոգեբանության մեջ են»,- խաղից հետո հայտարարել է ֆրանսիացին, ում խոսքերն է մեջբերում Marca-ն:
Շաբաթ «Ռեալը» կրեց իր առաջին պարտությունը Զիդանի օրոք` պարտվելով «Ատլետիկոյին» 0:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը