Չեմ խոսի տակտիկայի մասին, որովհետև նույնիսկ Մանչեսթերում հեռուստացույցներ կան. Յուրգեն Կլոպ
Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք եզրափակիչ խաղի նախօրեին, որը տեղի կունենա փետրվարի 28-ին, «Լիվերպուլի» մարզիչը մասնակցել է մամլո ասուլիսի: Այն հարցին, թե ինչպես է փոխվել «Մանչեսթեր Սիթիի» տակտիկան նոյեմբերի 21-ից հետո, երբ «կարմիրները» ջախջախեցին մրցակցին 4:1 հաշվով, Յուրգենը չպատասխանեց:
«Ես չեմ ցանկանում խոսել տակտիկայի մասին մամլո ասուլիսի ժամանակ: Ես կարծում եմ, որ նույնիսկ Մանչեսթերում կան հեռուստացույցներ, դրա համար էլ, չենք քննարկի դա այստեղ»,- ասել է Կլոպը:
«Եթե ես մտածում եմ տիտղոսի մասին, իմ աչքի առաջ ի հայտ են գալիս մի քանի լավ պատկերներ «Ուեմբլիից», որտեղ մենք երկրպագուների հետ միասին տոնում ենք տիտղոսը` առանց որևէ մտքի այն մասին, թե ինչ արժեցավ մեզ համար այս հաղթանակը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:
«Լիվերպուլը» մյուս ակումբներից ավելի հաճախ է նվաճել Լիգայի գավաթը: «Կարմիրների» հաշվին գրանցվել է 8 հաղթանակ: «Մանչեսթեր Սիթին» այս տիտղոսը նվաճել է 3 անգամ: Լիգայի գործող գավաթակիրն է հանդիսանում «Չելսին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը