
«Ատլետիկոն» առաջին թիմն է պատմության մեջ, որը 3 անգամ անընդմեջ հաղթում է «Ռեալին» «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում

Այդպիսի բան չի հաջողվել նույնիսկ «Բարսելոնային»:
Շաբաթ «Ատլետիկոն» Անտուան Գրիզմանի խփած գոլի շնորհիվ հեռացավ «Սանտյագո Բերնաբեուից» 3 միավորով: Վերջին 2 մրցաշրջաններում Դիեգո Սիմեոնեի թիմը նույնպես հաղթանակի է հասել մադրիդցիների նկատմամբ նրանց դաշտում (1:0 հաշվով` 2013-14թթ. մրցաշրջանում և 2:1 հաշվով` 2014-15թթ. մրցաշրջանում): Լա Լիգայի պատմության մեջ նման ձախողում «Ռեալն» ունենում էառաջին անգամ:
Զինեդին Զիդանը թագավորական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կրեց իր առաջին պարտությունը:
26-րդ տուրից հետո «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև տարբերությունը հասավ 4 միավորի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը