Բաժիններ՝

«Յուրաքանչյուրը, ով տեսել է «Աուկսբուրգի» հետ խաղը, կասի, որ մենք արժանի էինք հաղթանակի». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Աուկսբուրգի» դեմ տարած հաղթանակը (1:0):

«Երբ չես կարողանում խաղի ելքը որոշել բավականին շուտ, ապա այն դառնում է շատ նյարդային: Դա շատ լավ խաղ էր, և յուրաքանչյուրը, ով տեսել է խաղը, կասի, որ մենք արժանի էինք հաղթանակի:

Կոուտինիոն և Սթարիջը շատ կարևոր են մեզ համար, բայց նրանք մեզ պետք են իրենց լավագույն մարզավիճակով, և դրան նրանք կարող են հասնել մարզումների և խաղերի միջոցով:

Կոլո Տուրեն լավ էր գլուխ հանում, բայց նա իսկապես շատ խաղեր է անցկացնում: Լուկասը գերազանց խաղաց նրա դիրքում:

Խաղը ծանր ստացվեց: «Աուկսբուրգը» ռիսկի էր դիմում և լավ պաշտպանվում էր: Մարկուս Վայնցիրլը շատ լավ թիմ ունի»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս