«Դա գերազանց խաղ էր». Լուի Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Միդթյուլանդի» դեմ անցկացրած պատասխան խաղից ստացած էմոցիաներով (5:1):
«Դա գերազանց խաղ էր: Երկրպագուները հաճույք ստացան մեր խաղից, հարձակողական ֆուտբոլից:
«Միդթյուլանդը» միայն մեկ անգամ անցավ դաշտի կենտրոնը և գոլ խփեց: Սովորաբար նման դեպքերում կորցնում ես վստահությունն ինքդ քո նկատմամբ, բայց մենք շարունակեցինք խաղալ մեր ֆուտբոլը:
Մենք չիրացրեցինք 11-մետրանոցը, անհավանական էր, բայց շարունակեցինք խաղալ նույն ձևով: Ֆուտբոլիստներն արժանի են իմ կոմպլիմենտներին:
Մարկուս Ռեշֆորդն առաջին խաղակեսում շատ էր լինում եզրերում: Ընդմիջմանը ես նրան ասացի. «Եղիր դարպասների առջև և կխփես»: Հետո նա դուբլ ձևակերպեց: Դա ֆանտաստիկա է»,- ասել է Վան Գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը