Բաժիններ՝

Alexander McQueen-ի նոր օծանելիքը

Մեծ Բրիտանիայի Alexander McQueen նորաձեւության տունը թողարկել է նոր օծանելիք: Ըստ Fashionmag-ի՝ դրա ստեղծման համար օծանելիքի հեղինակները ոգեշնչվել են արկածալի գիշերներով: Բույրի մեջ, որն առաջինն է դարձել ընկերության հիմնադիր Ալեքսանդր Մակքուինի մահվանից հետո, զուգակցվում են այն ծաղիկների բուրմունքները, որոնք բացվում են մայրամուտից հետո՝ հասմիկը, բրաբիոնը եւ իլանգ-իլանգը: Սպասվում է, որ օծանելիքը վաճառքի կհանվի մարտ ամսին, գինը չեն հայտնում:

Alexander McQueen-ը բրիտանական նորաձեւության տուն է, որը մասնագիտացած է հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների, ինչպես նաեւ օծանելիքի եւ ներքնազգեստի արտադրության բնագավառում: Ընկերությունը 1992 թվականին հիմնել է դիզայներ Ալեքսանդր Մակքուինը: 2010 թվականին նրա մահվանից հետո ընկերությունը գլխավորել է Սառա Բերտոնը:

Ֆրանսիայի Pathռ կինոստուդիան ցուցադրության է պատրաստում վավերագրական ֆիլմ Մակքունի կյանքի եւ ստեղծագործության մասին: Ֆիլմի հիմքում Էնդրյու Ուիլսոնի գրած Alexander McQueen: Blood Beneath The Skin («Ալեքսանդր Մակքուին. արյունը մաշկի տակ») գիրքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս