
Երկնագույն աչքերով կատուն համացանցի աստղ է դարձել

The Huffington Post-ի փոխանցմամբ՝ Կոբի անունով կատուն իր երկնագույն աչքերի շնորհիվ համացանցի աստղ է դարձել: Instagram-ում նրա հաշվում գրանցվել է 311 000, իսկ Facebook-ի էջում՝ 6500 մարդ:
Կատվի տիրուհին՝ արտ-տնօրեն Ռեբեկան, պատմել է, որ Կոբիին դուր է գալիս պտտվել իր հետեւից, քնել նրա բարձին եւ խաղալ ջրի հետ: