Դատախազությունը հանձնարարել է Վարդգես Գասպարիի հայտնած տեղեկությունների հիման վրա նյութեր նախապատրաստել

Գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին նյութեր նախապատրաստել Վարդգես Գասպարիի կողմից հայտնած տեղեկությունների հիման վրա: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր դատախազություն՝ Վարդգես Գասպարիի կողմից հայտնած տեղեկությունների հիման վրա վարույթ նախաձեռնելու առաջարկով:

Ավելի վաղ Վարդգես Գասպարիի պաշտպանները հայտարարել էին քրեակատարողական հիմնարկում նրա նկատմամբ կիրառված բռնությունների մասին, իսկ փաստաբաններին փոխանցված ձեռագրում Գասպարին ներկայացրել էր, թե ինչ է տեղի ունեցել ՔԿՀ-ում:

Տեսանյութեր

Լրահոս