Բաժիններ՝

«Մենք տիտանական աշխատանք ենք կատարել». Վարդան Այվազյան

Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ նախկին գազի մատակարարման հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովի առաջարկներից քանի՞սն են ներառվել ՀԾԿՀ գործունեության ծրագրում, քանիսը՝ ոչ:

Վ.Այվազյան պատասխանեց, որ մոնիթորինգի հանձնաժողով էր ստեղծվել, որն առաջին եռամսյակի վերջին պետք է առաջարկություններ ներկայացնի համակարգի վերաբերյալ: Նա նշեց, որ ինքը դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի տեղեկություններ ներկայացնեն: Վ.Այվազյանը հայտնեց, որ մարտին մոնիթորինգի և գազի մատակարարման հարցերն ուսումնասիրող նախկին ժամանակավոր հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հաշվետվություն կներկայացվի:

Վ.Այվազյանը կոչ արեց հետամուտ լինել ԱԺ հանձնաժողովների որոշումների կատարմանը:

ՀԱԿ պատգամավոր, գազային հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը նշեց, որ 8-9 ամիս է անցել հանձնաժողովի «կիսաավարտական» զեկույցից. «Թեև մեր մոտեցումները տարբեր էին, բայց մենք ինչ-որ բան արեցինք, տանջվեցինք, չարչարվեցինք, լավ նյութ մշակեցինք: Կառավարությունն այս ամբողջ ընթացքում որևէ գործնական եզարակացություն արե՞ց, թե՞ չէ, այսինքն՝ մեր էդ չարչարանքը գործնական առումով ինչ-որ բանի պետք եղա՞վ»:

«Մենք տիտանական աշխատանք ենք կատարել»,- գործընկերոջն «ուղղեց» Վ.Այվազյանը՝ հավելելով, որ իր և Մանուկյանի տարաձայնությունը վերջում էր՝ նյութերն ուղարկել դատախազություն, թե հրապարակել և դատախազությունն ինքը կորոշի՝ վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս