Բաժիններ՝

«Ստորագրահավաքին միանալու խնդիր չկա». Արմեն Ռուստամյանը՝ Վարդգես Գասպարիի համար ստորագրահավաքի մասին

«Մենք կհետևենք, տեսնենք` ի՞նչն է իրականությանը համապատասխանում, ի՞նչը ` ոչ: Այնքան մեկնաբանություններ կան այդ դեպքի հետ կապված, որ պետք է թացը չորից զատել և հասկանալ` որն է իրականությունը, և եթե, օրենքով սահմանաված կարգով, անելիքներ կան, մենք կհետևենք, որ արվեն»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով Վարդգես Գասպարիի նկատմամբ իրականացվող «խոշտանգումներին»՝ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին ՝ ի՞նչ քայլեր եք պատրաստվում կիրառել, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ՝ օրենքով նախատեսված բոլոր քայլերը:

168.am-ի հարցին՝ կմիանա՞ք արդյոք պատգամավորների ստորագրահավաքին, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Ստորագրահավաքին միանալու խնդիր չկա, մենք եթե իշխանության մեջ ենք, հարցերը լուծելու այլ միջոցներ կան, ստորագրահավաքն այն միջոցն է, որ մնացածը չունեն, ուրիշ լծակներ չունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս