Բաժիններ՝

Ադրբեջանն ու Իրանը ստորագրել են էներգետիկ ոլորտում ջրային ռեսուրսների օգտագործման համաձայնագիր

Ադրբեջանն ու Իրանը ստորագրել են համաձայնագիր էներգետիկ ոլորտում ջրային ռեսուրսների օգտագործման, Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոհանգույցների շինարարության ու շահագործման մասին, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը:

Փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների համատեղ միջկառավարական հանձնաժողովի նախագահները՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևն ու Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:

Նշվում է, որ համաձայնագիրը հռչակել է Ադրբեջանի ու Իրանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների հարգում, դրանում ընդգծվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը՝ համապատասխան ՄԱԿ-ի բանաձևերի, հռչակում է «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոհանգույցների երկայնքով ջրային ու էներգետիկ ռեսուրսների նույնանման իրավունքներ:

Փաստաթղթում նշվում է, որ Իրանը կապահովի հիդրոհանգույցների ու հիդրոէլեկտրակայանների շինարարության ավարտը, հիդրոհանգույցներում ու հիդրոէլեկտրակայաններում ջրային ու էներգետիկ ռեսուրսների պահպանումն ու շահագործումը մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Համաձայնագրում ասվում է, որ կողմերը պետք է օգտագործեն այդ օբյեկտները հավասար իրավունքներով:

Նշվում է, որ ադրբեջանցի մասնագետները մասնակցելու են շինարարական աշխատանքներին ու շահագործմանը:
Նշվում է, որ «Խուդաֆերինը» և «Գըզ Գալասին» գտնվում են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29