Բաժիններ՝

Վաշինգտոնում տորնադոյի նախազգուշացում է հայտարարվել

Վաշինգտոնում հայտարարվել է տորնադոյի նախազգուշացում: Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ եղանակի ազգային ծառայությունը, ԱՄՆ մայրաքաղաքն ու արվարձանները գտնվում են ուժեղ քամու գոտում: «Տորնադոյի նախազգուշացումը ուժի մեջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայում դրա առաջացումը քիչ հավանական է, սակայն դրա առաջացման դեպքում հարկավոր է արագ գործել ու տեղափոխվել անվտանգ վայր, օրինակ՝ նկուղ կամ առանց պատուհանների սենյակ:

Քաղաքում ու արվարձաններում նույնպես գործում են նախազգուշացումներ վատ եղանակի մասին:

Ներկայում Վաշինգտոնում հորդառատ անձրևներ են, հիդրոօթերևութաբանների կանխատեսումներով՝ քամու արագությունը կարող է գերազանցել 100կմ/ժ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29