Բաժիններ՝

«Ռեալը» վստահ է, որ կարող է ձեռք բերել Պոգբային 80 մլն եվրոյով

«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հանդիսանում է «Ռեալի» տրանսֆերային նպատակը:

Մադրիդյան ակումբը վերականգնել է հետաքրքրությունը Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպանի նկատմամբ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի նշանակվելուց հետո:

«Ռեալում» վստահ են, որ Պոգբային կարող են ձեռք բերել ոչ թե հայտարարված 120 մլն եվրոյով, այլ 80 մլն եվրոյով:

Ավելացնենք, որ Պոգբայի նկատմամբ մյուս հավակնորդներն են «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան», սակայն կատալոնացիները չեն պատրաստվում կիսապաշտպանի համար ծախսել այդպիսի գումար:

Պոլ Պոգբան Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում, խփել է 5 գոլ և դարձել է 6 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29