Բաժիններ՝

«Դեռ ոչինչ չի ավարտվել, բայց հյուրընկալվելիս 2 գնդակի առավելությամբ հաղթանակը գերազանց է». Մանուել Պելլեգրինի

«Մանչեսթեր Սիթիի» գլավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Կիևի «Դինամոյի» դեմ տարած հաղթանակը (3:1):

«Շատ ուրախ եմ, որովհետև դա շատ լավ արդյունք է: Հակամարտության ելքը դեռ որոշված չէ, բայց հյուրընկալվելիս 2 գնդակի առավելությամբ հաղթելը գերազանց է:

2:1 հաշվի ժամանակ տատանումների պահ եղավ: Բայց հետո մենք երրորդ գոլը խփեցինք:

Ֆուտբոլում կարևոր է միշտ մտածել, որ դեռ ոչինչ չի ավարտվել: Բայց երրորդ գոլը մեզ ավելի շատ վստահություն է տալիս պատասխան խաղից առաջ»,- ասել է Պելլեգրինին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29