Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Մանրամասներ են ներկայացվել հայտ ներկայացրած ընկերությունների գործունեության վերաբերյալ:

Ներկայացված հայտերի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ինչի արդյունքում խորհուրդը որոշել է բավարարել օժանդակություն ցուցաբերելու երկու հայտ: Նշվել է, որ այդ ընկերություններն ունեն արտահանման ներուժ և պետության օժանդակությունն էապես կնպաստի տնտեսվարողների կողմից արտադրական հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին:

Այնուհետև քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված մի շարք հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է արտահանման աջակցման խորհրդի գործունեությունը, որը համապատասխան ծրագրերի հիման վրա, սեղմ ժամկետում, կոնկրետ գործիքակազմերով օպերատիվ աջակցություն է ցուցաբերելու արտահանող ընկերություններին: 2_640x427

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29