Բաժիններ՝

«Բարսելոնան» ֆուտբոլիստների մարզումային գրաֆիկի համար վերցնում է նրանց ԴՆԹ-ն

Իսպանական մամուլը հետաքրքրիր տեղեկատվություն է հայտնել կատալոնական «Բարսելոնայի» բժշկական նորամուծությունների մասին: Պարզվում է, որ կապտանռնագույնների բժիշկներն օգտագործում են ԴՆԹ-ի թեստեր՝ ֆուտբոլիստների վնասվածքները նվազեցնելու համար:

Ակումբի բժիշկները, վերցնելով ֆուտբոլիստների թքի նմուշներ, ուսումնասիրել են 45 գեներ, որոնց շնորհիվ կարողացել են հասկանալ յուրաքանչյուր խաղացողի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը:

Ըստ ԴՆԹ-ի ցույց տված արդյունքների՝ ֆուտբոլիստների համար մշակվում են մարզումային առանձին ծրագրեր, առանձին սննդակարգ, վարժություններ: Այս միջոցով կատալոնացիները նվազեցնում են իրենց ֆուտբոլիստների՝ հաճախ վնասվածքներ ստանալու հավանականությունը:

Այս մեթոդը շատ է դուր եկել անգլիական ակումբներին, և նրանք նույնպես ցանկանում են կիրառել այն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29