Բաժիններ՝

Ֆինանսական խնդիրները ֆիզիկական ցավ են պատճառում

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ շատ ավելի մեծ ֆիզիկական ցավ են զգում, քան նրանք, ովքեր իրենց դասում են ապահովվածների թվին: Բացի այդ, դրամական բնույթի խնդիրները բացասաբար են ազդում ցավային շեմի վրա եւ մարդկանց հարկադրում են ավելի հաճախ գործածել ցավազրկողներ: Այս մասին ասված է Psychological Science հանդեսում հրապարակված հոդվածում:

Գիտնականները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով վեց անկախ հետազոտությունների արդյունքները: Այսպես, դրանցից մեկում 2008 թվականին հայտնաբերվել է կախվածություն աշխատանքի կորստի եւ ցավազրկողների հավելյալ գործածման միջեւ: Իսկ մյուսում՝ օրինաչափություն, որի համաձայն ճգնաժամային եւ կայուն տարիներին ֆոկուս-խմբերի մարդիկ ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ են դիմել բժիշկների: Համապատասխանաբար, ֆինանսական անկայունության շրջաններում մարդիկ ավելի հաճախ են մասնագետների ուշադրությունը հրավիրել հիվանդությունների եւ զգացվող ցավի վրա:

Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ տնտեսական անպաշտպանվածության զգացումն ակտիվացնում է տագնապի, վախի եւ սթրեսի հետ կապված մեխանիզմները: Դրանք նման են այն գործընթացներին, որոնք մարդկանց ստիպում են ցավ զգալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29