Բաժիններ՝

Իրանը հայտնել է նավթի վաճառքի բազմամիլիարդանոց պլանների մասին

Իրանի իշխանությունները հաշվարկում են այս տարվա ընթացքում ներգրավել 10-15 մլրդ դոլար «իրանական նավթային պայմանագրերի նոր մոդելի շրջանակում» (IPC), հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ռուկն ադ-Դին Ջավադին: Այս մասին տեղեկացնում է Shana գործակալությունը:

Նա չի նշել, թե ինչ երկրների ու պայմանագրերի մասին է խոսքը: «Մինչև 2017թ. մենք հաշվարկում ենք ստորագրել 10-15 միլիարդ դոլարի պայմանագրեր «նավթային պայմանագրերի նոր մոդելի» շրջանակում»,- ասել է Ջավադին:

Ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, «նավթային պայմանագրերի նոր մոդելը», որը ներկայացվել է Իրանի նավթի նախարարությանն անցած շաբաթ, ենթադրում է կապիտալի ակտիվ ներգրավում իրանական նավթային արդյունաբերություն նավթի ընթացիկ գների պայմաններում:

Այդ մոդելի հիմնական սկզբունքները կներկայացվեն 2016թ. նոյեմբերի 27-28-ը Թեհրանում անցկացվելիք համաժողովում:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Թեհրանը հայտարարեց Եվրոպա արտահանված նավթի առաջին խմբաքանակի մասին արևմտյան տնտեսական պատժամիջոցների չեղարկումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս