Բաժիններ՝

«Ինձ համար Ռուսաստանը հայրենիք է. ցանկանում եմ հանդես գալ իմ երկրի հավաքականի մակարդակով». Յուրչենկո

Մախաչկալայի «Անժիի» պաշտոնական կայքը զրուցել է ակումբում վարձավճարով հանդես եկող, հայկական արմատներ ունեցող Դավիթ Յուրչենկոյի հետ: Զրույցի ընթացքում խոսվել է նաև Յուրչենկոյի՝ Հայաստանի ազգային հավաքականի առաջարկները մերժելու մասին:

Յուրչենկոն նշել է, որ ժամանակին ստիպված էր ընտրել կամ Ռուսաստանի, կամ Թուրքմենստանի երիտասարդական հավաքականները, բայց քանի որ ապրում էր Ռուսաստանում, ընտրեց հենց այդ երկրի հավաքականը:

«Ես դեռ ունեմ առաջարկ Հայաստանի ազգային հավաքականից: Բայց այդ մասին արդեն խոսել եմ: Իմ նպատակն է՝ Ռուսաստանի հավաքականում խաղալը: Եվ այն պահին, երբ նման որոշում էի կայացնում, լեգեոնականների հարցն այդքան լուրջ չէր և չի ազդել մերժմանս վրա:

Ինչպես արդեն ասել եմ, չեմ վախենում մրցակցությունից: Ինձ համար Ռուսաստանը հայրենիք է, այստեղ եմ բնակվում 8 տարեկանից: Ցանկանում եմ ապացուցել, որ կարող եմ հանդես գալ իմ երկրի հավաքականի մակարդակով»,- նշել է Յուրչենկոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս