Բաժիններ՝

Չինաստանի իշխանություններն արգելել են «տարօրինակ» շենքերի կառուցումը

Չինաստանի իշխանությունները թողարկել են հատուկ դիրեկտիվ, որն արգելում է «տարօրինակ» շինությունների կառուցումը: Այս մասին գրում է BBC-ին:

Կառավարությունը քննադատել է նաեւ արդեն գոյություն ունեցող շատ շենքեր դրանց խոշոր ծավալի եւ քսենոցենտրիզմի (դեպի այլ մշակույթներ կողմնորոշումը եւ դրանց գերադասումը իրենց մշակույթից) համար:

Chianstan (3) Chianstan (1)

Ինչպես նշել է BBC-ն, վերջին տարիներին Չինաստանում հայտնվել են բազմաթիվ արտասովոր շինություններ, օրինակ՝ թեյնիկի նմանվող կառույցն Ուսիում (Ցզյանսուի նահանգ), որն սկզբում պետք է դառնար վաճառքների գրասենյակ, բայց այժմ այնտեղ ցուցահանդեսային կենտրոն է: Կամ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության՝ Պեկինի կենտրոնակայանը, որը համեմատում են վիթխարի տաբատի հետ:

Նոր դիրեկտիվի համաձայն՝ շենքերը պետք Է լինեն «խնայողական, գործառական, աչք շոյող եւ Էկոլոգիական», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս