Միքայել Մելքումյանը չի լքելու ԲՀԿ-ն

ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղարն այլևս ԲՀԿ-ական Վանիկ Էլիզբարյանն է: Այս մասին լրագրողներին հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Վ. Էնֆիաջյանը տեղեկություն չունի այն մասին, որ ԲՀԿ-ում Վահան Բաբայանը տարաձայնություններ է ունեցել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հետ, և այդ իսկ պատճառով էլ հրաժարական է տվել. «Ես նման տեղեկություն չունեմ, Վահան Բաբայանը մեր խմբակցության ակտիվ անդամներից է»:

Նրա գնահատմամբ՝ կուսակցությունում որևէ պառակտում չկա:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ այս պահին կուսակցությունում ներկուսակցական աշխատանքային քննարկումներ են ընթանում. «Այն մասին, թե 2017 թվականին ինչ շեշտադրումներ լինեն, խորությունը ինչպիսին լինի, ինչ դիմագիծ լինի, սովորական բաներ են, քննարկումներ»:

Հարցին էլ՝ արդյոք ինքը և՞ս տարաձայնություն ունի Նաիրա Զոհրաբյանի հետ, և հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ից ինքն էլ դուրս գա, Մ. Մելքումյանն այսպես արձագանքեց. «Ոչ, նման բան չկա, չեմ լքելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29